Տանջվիր Գրիր հեռախոսի հայերեն ստեղնաշարով, վերջապես!
Երկու հայերեն բջջային ստեղնաշար, հուշումներ և էմոջիի որոնում հայերենով, Սասնա Ծռերի մուտքագրելու խաղ, լեզվական գործիքներ և ավելին
Հայերեն բջջային ստեղնաշարի նորարարություն
Ոգեշնչված ճապոնական Կանայով՝ ԱյԲե-ի բաղաձայնների խմբավորումը լուծում է նեղ էկրանի վրա մուտքագրման համար մեծաքանակ փոքր տառեր տեղադրելու խնդիրը:
Շար 1 - Հայկանա Տող (հնչյունային տրամաբանություն)
Բաղաձայնները խմբավորված են ըստ հնչյունական հատկանիշների: ԲՊՓ, ԳԿՔ, ԴՏԹ, ՁԾՑ և ՋՃՉ խմբերը կազմակերպված են ձայնեղ (ԲԳԴՁՋ), խուլ (ՊԿՏԾՃ) և շնչեղ (ՓՔԹՑՉ) շարքերում: Բոլորը զետեղված են 5-տառանոց բացվող շարքերում:
- Հնչյունական տառախմբավորում
- 5-տառանոց հասանելի popups
- Տեսողականորեն ընդգծված արագության համար
Հպվեք ֆոնետիկ խումբը բացելու համար
Շար 2 - Հայկանա Կարգ (կոմպակտ արդյունավետություն)
Բաղաձայնների խմբերը և ձայնավորները տեղադրված են 3 ելնող շարքերում: Այս դասավորությունը ներառում է «և» տառը կետադրության մենյուում:
- Ձայնավորներ և բաղաձայններ 3 շարքով
- Բոլոր տառերը խմբավորված են 2-3-տառի խմբով, օրինակ՝ ԳԿՔ, ԴՏԹ, ՋՃՉ
- Մատներին առավելագույնս մոտիկ
- Ստեղնները աշխատաում են նույն շարժումներով բոլոր տառերի համար
Էրգոնոմիկ շարժումներ
Ստեղների բացվածքները կարող են օգտագործվել թե՛ հպումով, թե՛ սահեցումով: Տեղադրված են այնպես, որ միշտ լինեն տեսանելի և հեշտ հասանելի:
- Հպում կամ սահեցնել մուտքագրելու համար
- Բացվածքի հարմար տեղադրություն
- Տեսանելի և հասանելի դիզայն
Էմոջիների որոնում հայերենով
Մի՛ փոխեք ստեղնաշարը: Գտեք անհրաժեշտ էմոջին՝ օգտագործելով հայերեն բանալի բառեր:
Ձևաբանական հուշումներ
Խելացի հուշումներ՝ հիմնված հայերեն տեքստերի վրա, ներառյալ հայերենի տարածված վերջավորությունների ընտրացանկը:
Ձեր մուտքագրածը միայն ձեր գործն է: ԱյԲե-ն ստեղծված է ձեր գաղտնիությունը հարգելու և տվյալները պաշտպանելու համար:
Լիարժեք հասանելիություն չի պահանջվում
Տվյալները մնում են սարքի մեջ
Ոչ մի հետևում կամ գովազդ
Ոչ մի ամպային սինխրոնիզացիա
Ամեն ինչ մնում է միայն Ձեր սարքի վրա. ոչ ոք չի տեսնում ինչ եք գրում. Ոչ մի սերվեր, հսկողություն, միայն Դուք եք և Ձեր տեքստը.
Լեզվական գործիքներ
Անհրաժեշտ գործիքներ հայերենի համար:
Պատմություն և այբուբեն
Հետաքրքիր փաստեր հայոց այբուբենի, նրա պատմության և Այբբենարանի աղոթքի մասին:
Թվային փոխակերպիչ
Հարմարավետ գործիք հայկական թվային համակարգի համար. տառերը թվերի վերածեք և հակառակը ակնթարթորեն:
Ուղղագրություն և կետադրություն
Այսուհետ էլ չկասկածեք ուղղագրության հարցում: Է/Ե, Օ/Ո կանոնները և կետադրության հիմունքները միշտ ձեռքի տակ են:
Այբբենական աղոթք
Բացահայտեք հայերենի այբբենական աղոթքը՝ պատմական ակրոստիկոս, որն արտացոլում է մեր լեզվի հոգևոր խորությունը:
Սասնա Ծռեր - Ստեղնախաղ
Մուտքագրում, ամրոցի պաշտպանություն և հայկական էպոս։ Պաշտպանվիր էմոջի-թշնամիների հարձակումից և արձակիր լեգենդար հերոսների հարվածները:
Գրիր հայերեն՝ զինամթերքի համար
- Մուտքագրիր բառեր զինամթերք հավաքելու համար. երկար բառերը նաև տնկում են պայթուցիկ սնկեր
- Կրակիր էմոջի-թշնամիներին քո ամրոցից
- Ոչնչացրու թշնամիներին՝ կյանքեր և էներգիա հավաքելու համար
- Հարմարեցրու ռազմավարությունդ դինամիկ և անընդհատ փոփոխվող խոչընդոտներին
Սասնա Ծռեր
Արձակիր հայկական ազգային էպոսի չորս հերոսներին։ Դավիթը թափում է կայծակներ ⚡, Բաղդասարը կանչում է մրրիկ 🌪️, Փոքր Մհերը ժայթքեցնում է հրաբուխ 🌋, Խանդութ Խաթունը տեղում է դաշույնների տարափ 🗡️:
Հայկական Սաունդթրեք և ձայնային էֆեկտներ
Օրիգինալ արկադային երաժշտություն՝ Կոմիտասից ներշնչված մեղեդիների, չիփթյուն հարվածայինների և բասի համադրությամբ։ Նաև հերոսների մարտակոչեր, էմոջի ձայնային էֆեկտներ և պայթյուններ՝ հատուկ գրված խաղի համար:
ԱյԲե՞, թե այլ ստեղնաշարի ծրագիր
Ահա թե ինչպես համեմատել
Ստանդարտ ստեղնաշարեր
- Ստեղնաշարի հարմարություն բջջային սարքի էկրանի համար (համակարգչային դասավորություն՝ սեղմված բջջայինի էկրանին)
- Մուտքագրման առաջարկներ (բացակայում են կամ միջակ են)
- Հայերեն կետադրական նշաններ (նշանների մի մասը բացակայում են՝ ստիպելով օգտագործել ոչ հայկական նշաններ)
- Էմոջիների որոնում հայերենով (չկա)
- Լեզվական գործիքներ (չկան)
- Լեզվական տեղեկատվություն (չկա)
- Մուտքագրման խաղ (ընդհանրապես չկա)
ԱյԲե դասավորությունները
- Ստեղնաշարի հարմարություն բջջային սարքի էկրանի համար՝ ստեղծված պարզեցված դասավորությամբ, ստեղների բնական խմբավորմամբ և էրգոնոմիկ ժեստերով
- Մուտքագրման առաջարկներ (լավից մինչև գերազանց)
- Հայերեն կետադրական նշաններ (բոլոր բնօրինակ հայկական կետադրական նշանները, ներառյալ՝ պատիվը)
- Էմոջիների որոնում հայերենով (հիմնված Unicode-ի թեգերի վրա)
- Լեզվական գործիքներ (ուղղագրություն, կետադրություն, թվային փոխակերպիչ, տառերի հնչյունաբանություն և այլն)
- Լեզվական տեղեկատվություն (պատմություն, հետաքրքիր փաստեր, աղոթք)
- Մուտքագրման խաղ (ներկառուցված օֆլայն զվարճալի խաղ՝ մուտքագրմանը տիրապետելու համար)
ԱյԲեն մայրենի լեզուն ավելի հարազատ է դարձնում:
Օգտատերերն ԱյԲե-ի մասին
"Միշտ լատինատառ էի գրում հայերեն. ստանդարտ ստեղնաշարերը շատ փոքր էին, տառերը կորցնում էի ու սխալներ անում: ԱյԲե-ի բաղաձայնների խմբավորումը տրամաբանական է, իսկ ինքնալրացումների ու տարածված վերջավորությունների շնորհիվ բառերն ավելի արագ եմ ավարտում:"
Արսեն
Ուսանող
"Այբբենական աղոթքը միշտ գրպանումս է: Ամբողջ կյանքում հայ եմ եղել, բայց երբեք անգիր չէի արել մինչև հիմա:"
Մարիամ
Սփյուռքահայ, Լոս Անջելես
"Ներբեռնեցի ստեղնաշարի համար, նաև մնացի խաղի պատճառով: Հիշեցնում է մանկությանս կոնսոլային խաղերը. երբեք չէի մտածի, որ կխաղամ հայկական թեմայով հայկական խաղ: Ոգեշնչող է, միգուցե ինքս էլ հայկական խաղ ստեղծեմ:"
Տիգրան
Ծրագրավորող